Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նույն գնացքում

Նույն գնացքում
12.07.2026 | 11:21

Ամեն ինչ, կարծես, ասված է: Հասկացողներն արդեն հասկացել, իսկ անհասկացողները դեռ համառորեն շարունակում են իրենց խրախճանքախառն երթը դեպի «երաշխավորված» ինքնակործանում։

Ցավալի է, որ և՜ հասկացողները, և՜ անհասկացողները, ճակատագրի հեգնանքով, գտնվում են նույն գնացքի մեջ։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 7756

Մեկնաբանություններ